Տուն


Երկիր մոլորակը մեր ՏՈՒՆՆ է: Այն մեզ կյանք է տվել և ամենայն բարիքներ: Բայց մենք երբեք նրան չենք գնահատում: Մենք միշտ ուզում ենք ավելին: Մոլորակը մեզ տալիս է սնուննդ՝ բույսերի կամ կենդանիների տեսքով, որպեսզի մենք էլ կարողանանք գոյատևել: Սակայն մարդուն քիչ է միայն ուտելը: Մի գուցե էվոլյութիյի պատճառով կամ առաջնորդվելով ագահույամբ՝ մարդն քաղում է ավելինը քան անհրաժեշտ է, սպանում է կենդանիներ մեծ քանակությամբ՝ բերելով նրանց ոչնչացմանը, սովորում է օգտագործել օգտակար հանածոներ և սկսում է մեծ քանակությամբ արտահանել՝ ցամաքեցնելով Մեր Տունը:
Եվ կգա այն օրն, երբ Երկիրն այլևս չի կարողանա վերականգնել իր պաշարները: Մի գուցե այդ ժամանակ մենք կհասկանանք, որ մենք չենք էվոլյուցիայի պսակը, որ միայն մենք չենք ապրում այս մոլորակի վրա և, որ Հենց մոլորակը, նույնպես, կենդանի է: Երբ մարդկությունը դա կհասկանա, ցավոք արդեն ոչինչ վերականգնել չի ստացվի, և Երկրի քայքայման պրոցեսները կանգնեցնել չի հաջողվի: Չէ՞ որ, մարդիկ զղչում են միայն այն ժամանակ, երբ կորցնում են:
Երկիր մոլորակը միակն է մեր Արեգակային համակարգում, որի վրա կա կյանք: Կարծում եմ, տիեզերքը ուսումնասիրելու և հասկանալու, այդքան մեծ գումարներ և ռեսուրսներ ծախսելու փոխարեն անհրաժեշտ է օգնել մեր մոլորակին, քանի ուշ չէ: Բանակի վրա մեծ գումարներ ծախսելու փոխարեն պետք է հրաժարվել հանրապետություն հասկացողությունից և միանալ: Որովհետև մենք բոլորս ՄԱՐԴ ենք, չնայելով մաշկի գույնի, տարաձայնություններին, տարբերություններին: Պետք է միավորվենք և կանխենք Մեր ՏԱՆ Ոչնչացումը:

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑